Ուսանողների ամենամյա ընդունելությունfor_website

Հանրային առողջապահության ֆակուլտետն առաջարկում է հանրային առողջապահության գծով երկամյա մագիստրոսական ծրագիր: Ծրագիրը ներառում է առողջապահության և հարակից ոլորտների փորձառու մասնագետների` առողջության և առողջապահական ծառայությունների հետազոտման, մատուցման, ինչպես նաև գնահատման վերաբերյալ կրթություն: Մեր շրջանավարտներն արդյունքում նպաստում են առողջության և առողջապահական ծառայությունների բարելավմանը Հայաստանում, Եվրոպայում, ի վերջո ողջ աշխարհում: Երկամյա ծրագիրն ավարտելուց հետո ուսանողները ստանում են հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան: Ծրագրի առաջնային նպատակն է հանրային առողջապահության և առողջապահական ծառայությունների կառավարման ոլորտներում մասնագետների պատրաստումը: Այն առաջարկում է առողջապահական ծրագրերի կառավարման, բնակչության առողջապահական կարիքների գնահատման համար անհրաժեշտ գիտելիքները զարգացնելու ինտեգրված մոտեցում`նպաստելով, որ այդ գիտելիքները բերեն առողջության բարելավում`համապատասխան ծրագրերի նախագծման, իրականացման և գնահատման միջոցով:

Ընդունելության պահանջները

Ընդունելության համար դիմորդները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին՝

  1. Ներկայացնել ՀԱՀ մագիստրոսական կրթության ընդունելության ամբողջական դիմում-հայտ, ինչպես նաև դիմում-հայտի լրացման ուղեցույցում նշված անհրաժեշտ կից փաստաթղթերը գրանցվելով`կայքում
  2. Ներկայացնել պաշտոնական TOEFL iBT նվազագույնը 79 կամ IELTS (Academic) նվազագույնը 6.5 միավոր. քննությունը պետք է հանձնել դիմում-հայտի լրացնելուց ոչ ավելի վաղ քան երկու տարի առաջ:
  3. Ներկայացնել նվազագույնը 50 percentile պաշտոնական միավոր GRE քանակական բաժնից. քննությունը պետք է հանձնել դիմում-հայտի լրացնելուց ոչ ավելի վաղ քան 5 տարի առաջ:
  4. Լինել բժշկական համալսարանի, ատամնաբուժության, կենդանաբուժության կամ դեղագործության ֆակուլտետների շրջանավարտ, կամ ունենալ բակալավրի աստիճան բուժքույրական
    գործից, հոգեբանությունից, կենսաբանությունից, սոցիոլոգիայից կամ հարակից որևէ ոլորտից: Ցանկալի է ունենալ մինչև 2 տարվա աշխատանքային փորձ առողջապահության ոլորտում:

Ֆինանսական օժանդակություն

ՀԱՀ-ի ֆինանսական օժանդակության ծրագրերը ներառում են ուսման վարձի օժանդակությունը և կրթաթոշակները: Ուսման վարձի օժանդակության համար դիմորդները պետք է ներկայացնեն
համապատասխան դիմում-հայտ ընդունելության դիմում հայտը ներկայացնելուց հետո: ՀԱՀ-ի քաղաքականությունը ենթադրում է, որ ոչ մի հայաստանի քաղաքացի, որն ընդունվել է  ՀԱՀ չպետք է զրկվի այնտեղ կրթություն ստանալուց՝ զուտ ֆինանսական կարիքի պատճառով: Օտարերկրյա ուսանողները հնարավորություն ունեն դիմելու կրթաթոշակի, որը կարող է լինել ընդհուպ մինչև ուսման վարձի 50%-ը: Ֆինանսական օժանդակության մասին լրացուցիչ մանրամասների վերաբերյալ այցելեք

Համագործակցություն

Հանրային առողջապահության ֆակուլտետը համագործակցում է Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետի հետ: Հանրային առողջապահության ֆակուլտետն անդամակցում է Եվրոպական տարածաշրջանի հանրային առողջապահության ֆակուլտետների ասոցիացիային, ինչը վկայում է ծրագրի որակի և աճող միջազգային ճանաչման մասին: Հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոսական կազմը ՀԱՀ-ի հանրային առողջապահության ֆակուլտետում դասախոսների մեծամասնությունը կամ ստացել են իրենց
դոկտորական աստիճանը, կամ էլ ներկայումս դասախոսում են Ջոնս Հոփկինսի համալսարանի Բլումբերգի հանրային առողջապահության ֆակուլտետում: Հանրային առողջապահության ֆակուլտետում դասավանդում են նաև դասախոսներ այնպիսի հայտնի համալսարաններից, ինչպիսիք են Միչիգանի համալսարանը, Փենսիլվանիայի համալսարանը, Կալիֆորնիայի համալսարանը Լոս Անջելեսում, Իլինոյսի համալսարանը Չիկագոյում, Կոլումբիայի համալսարանը, Հյուսիսային Կարոլինայի համալսարանը և այլն:

Ծրագրի շրջանավարտները

Հանրային առողջապահության մագիստորսի ծրագրի շրջանավարտներն ապրում և աշխատում են աշխարհի ավելի քան 20 երկրներում: Շրջանավարտների ավելի քան 85%-ն աշխատում է
միջազգային կամ պետական կազմակերպություններում, օրինակ`ՀՀ Առողջապահության նախարարությունում, ՀՀ Ազգային Ժողովում, տեղական և միջազգային հասարակական
կազմակերպություններում, Հայաստանի և այլ երկրների համալսարաններում: Շրջանավարտների շուրջ 10%-ը շարունակում է կրթությունն այնպիսի հանրաճանաչ համալսարաններում, ինչպիսիք են Ջոնս Հոփկինսի համալսարանը, Փենսիլվանիայի համալսարանը, Տորոնտոյի համալսարանը և այլն:

Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոն

1995թ. հանրային առողջապահության ֆակուլտետում հիմանդրվեց առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը` արձագանքելով հանրային առողջապահության միջդիսցիպլինար ոլորտի զարգացման և հետազոտական կարիքներին: Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի նպատակներից մեկը ուսանողներին կենտրոնի կողմից իրականացվող տարբեր ծրագրերում ներառելու հնարավորությունն է: Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի մասին տեղեկատվություն ստանալու համար այցելեք կենտրոնի վեբ կայք